Մալթան հանել է իր դրոշն իրանական նավից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2012 10:47

Իրանին պատկանող լցանավը փորձում էր Մալթայի դրոշի ներքո շրջանցել ՄԱԿ-ի` Սիրիայի նկատմամաբ հայտարարված նավթային էմբարգոն:

Ինչպես հայտնում է  «Կոլ Իսրայել» ռադիոն, խոսքը «Տուր» անունով նավի մասին է: Մալթայի իրավասու կառույցները  մերժել են իրենց դրոշի տակ գրանցել այն, երբ պարզվել է, որ լցանավը 12 000 տ նավթ է բեռնել սիրիական Տարտուս նավահանգստում ու այդ բեռով ուղղություն վերցրել դեպի Չինաստան:

Լա Վալետտեի ԱԳՆ-ում ներկայումս ստուգում են, թե այլ նավապետներ չեն փորձում արդյոք  Մալթայի դրոշի ներքո շրջանցել Սիրիայի նկատմամբ հայտարարված էմբարգոն:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply