Վերականգնվում է քաղաքացիների սեփականության իրավունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2012 19:16

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղում և Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում բնակվող 20 ընտանիքներ ստացել են իրենց հողամասերի նկատմամբ հիմքերի վերականգնման իրավունք: Սույն որոշումները բնակիչներին է հանձնել անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շնորհավորելով ներկաներին, նկատել է, որ երկարամյա այս խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում:

<>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նկատենք, որ Երևանի Չարբախ թաղամասի և Հաղթանակ գյուղի տարածքում դեռևս 1990-ական թվականներին հողատարածքներ են հատկացվել բազմաթիվ ընտանիքների: 2005թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցին լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:

Քաղաքապետի որոշումները ստացած բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանից, նշել են, որ իսկապես երկար տարիներ է պահանջվել հարցին լուծում տալու համար. <>:

Քաղաքապետը վստահեցրել է, որ լուծում են ստանալու ոչ միայն Հաղթանակ գյուղի այլև մնացած բոլոր մասնավոր տնատիրությունների բնակիչների խնդիրները. <>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply