Գեներալ Սուլեյմանը ցանկանում է Եգիպտոսի նախագահ դառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2012 9:32

Եգիպտոսի հետախուզության նախկին ղեկավար գեներալ Օմար Սուլեյմանի մերձավորներն ապրիլի 1-ին հայտարարել են, որ նախագահի պաշտոնում  նրա թեկնածությունն են առաջադրելու:

Գեներալի համախոհները հավատացնում են, որ իրենց հաջողվել է 70 հազար  քաղաքացիների ստորագրություն հավաքել Սուլեյմանի թեկնածությունն առաջադրելու համար. գրեթե կրկնակի ավելի, քան պահանջվում է ըստ օրենքի:

Ինքը` Սուլեյմանը, դեռևս հրապարակավ չի հաստատել իր մտադրությունը, սակայն, եթե այնուամենայնիվ որոշի, ապա տեսաբանները նրա հնարավորությունները բավականաչափ բարձր են գնահատում:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply