77 տարեկանում մահացել է Մեքսիկայի նախկին նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2012 9:14

Մեքսիկայում 77 տարեկանում մահացել է  նախկին նախագահ Միգել դե լա Մադրիդը:

Նա պետությունը ղեկավարել է շուրջ 6 տարի` 1982-1988 թթ: Նրա ղեկավարությամբ լիբերալ տնտեսական վերափոխումներ են կատարվել ծագած ճգնաժամից խուսափելու համար:

Ժամանակին նրան քննադատել են 1985-ին Մեքսիկայում տեղի ունեցած հզոր  երկրաշարժի ավերածությունները վերացնելում հարաբերական անշտապության դրսևորման համար:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply