Արքայադուստր Դիանայի հագուստը վաճառվել է 108 հազար դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2012 9:05

Բևեռլի Հիլզում կայացած “Հոլիվուդի լեգենդները” աճուրդի գլխավոր լոտը արքայադուստր Դիանայի  զգեստն էր: Լոտի արժեքը 108 հազար դոլար էր:

Մոդելավորող Քեթրին Ուոքերի  պատրաստած հուլունքակար շիֆոնե զգեստը արքայադուստր Դիանան կրել է 1992-ին` պաշտոնական ընդունելություններից մեկի ժամանակ:

Բացի հագուստից, աճուրդում վաճառվել են նաև Ուիթնի Հյուսթնի անձնական իրերը. բազմաթիվ համերգային  հագուստներ ու զարդարանքներ:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply