Ուգո Չավեսը կրկին Կուբա է մեկնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2012 8:37

Վենեսուելայի նախագահ Չավեսը կրկին Կուբա է մեկնել քաղցկեղի բուժման շրջանակներում` ճառագայթման:

Փետրվարին նրան Հավանայում վիրահատեցին: Դրանից հետո նա 3 շաբաթ վերականգնողական թերապիա էր անցնում Կուբայում: 2011-ին Վենեսուելայի նախագահին վիրահատել են, հեռացրել  աղիքի չարորակ նորագոյացությունը:

Չնայած հիվանդությանը, Չավեսը մտադիր է մասնակցել 2012-ի նախագահական ընտրություններին:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply