Հայ-ցուցարարների հերթական բախումը ոստիկանության հետ` Սերժ Սարգսյանին դիմավորելիս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2009 11:50

ԼիբանանԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր համահայկան շրջագայության շրջանակներում Բեյրությում էր, որտեղ բողոքի միջոցառումները սկսվել էին նրա այցից դեռ մի քանի օր առաջ:

Ավադանական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) նախաձեռնությամբ բազմահազարանոց բողոքի ակցիա է սկսել  «Հապթուր» հյուրանոցի առջև, ու Սարգսյանը ստիպված է եղել հյուրանոց մտնել հետնամուտքով:

Հավաքի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտել են հայերեն, անգլերեն և արաբերեն կոչերով`«Տէր Զօրի նահատակներուն անունով հաշիւ կը պահանջենք», «Ոչ զիջում, ոչ նահանջ», «Հայոց պատմութիւնը ծախու չէ», «Արարատը մերն է», «Մեր տունը Վանի մէջ », «Միայն քու անունովդ կրնաս ստորագրել»:

Հյուրանոցում տեղի է ունեցել Սարգսյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հանդիպումը: Ինչպես «Անկախ»-ին հայտնեցին Բեյրութից, հանդիպումից հետո, չնայած նախագահի խնդրանքին, Արամ Ա-ն  չի մասնակցել ոչ բանակցություններին ու ոչ էլ ճաշկերույթին և միացել է հյուրանոցի առջև հավաքված ցուցարարներին:

«Ցեղասպանությունը պէտք չէ մնա անպատիժ, և հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունն ու ժողովուրդը միևնույն հավատարմությամբ և միևնույն պատասխանատվությամբ կը հետապնդեն մեր ժողովուրդին արդար դատը, որ խորքին մէջ յուրաքանչյուր հայու դատն է»,- ասել է Արամ Ա-ն` հյուրանոցի առջև տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ:

Նախագահի հետ ճաշկերույթին չեն մասնակցել նաև ՀՅԴ ներկայացուցիչները ` ի նշան բողոքի:

Նախագահի հետ խորհրդակցությանը ներկա գտնված լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանն «Անկախ»-ին ասաց, որ 3,5 ժամ տևած հանդիպման ընթացքում մասնակիցների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել արձանագրություններն այս տեսքով ստորագրելուն: Նա հիշեցրեց նաև, որ իրենք դեմ են ոչ թե սահմանների բացմանը, այլ այս արձանագրություններին:

Ցույցի ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել, երբ ոստիկանները փորձել են հեռացնել ցուցարարներին: Կան նաև վիրավորներ:

Մինչ հյուրանոց հասնելը, շուրջ 100 լիբանանահայեր նախագահին «դիմավորել են» նաև օդանավակայանում` եռագույներով, բողոքի պաստառներով ու կոչերով:

ARF (HYD), ANC (HAK) together with the Heritage Party hold a protest rally against the 100 percent proportional electoral system

Picture 1 of 9

ARF (HYD), ANC (HAK) together with the Heritage Party hold a protest rally against the 100 percent proportional electoral system

Դիտվել է 5752 անգամ:
Print Friendly

Leave a Reply