Տյումենում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2012 8:24

Տյումենի մոտ (ՌԴ) ուղևորատար ATR-72 ինքնաթիռն է վթարվել, կան զոհեր: Դեպքը պատահել է առավոտյան, Մոսկվայի ժամանակով ժամը 6-ին: Ինքնաթիռն ուղղություն էր վերցրել դեպի Սուրգուտ:

Նախնական տվյալներով, օդանավում 41 մարդ կար` 39 ուղևոր, 2-ը անձնակազմից: Կատարվածի պատճառների մասին դեռևս տեղեկություն չկա:

Ուղևորատար ATR-72 ինքնաթիռը մշակվել է Ֆրանսիայում, 80-ականներին:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply