Անկեղծ զրույց Բոնդի նոր ընկերուհու `Բերենիս Մարլոյի հետ, թե ինչպես գայթակղել Դենիել Կրեյգին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 2, 2012 7:12

«Բոնդի ընկերուհի» հասկացությունը վաղուց դարձել է սովորական:  Քսանից ավելի ֆիլմեր ագենտ  007-ի արկածներով  ստեղծել  են մի կնոջ կերպար, որի համապատասխանը  կյանքում չկա, բայց որը էկրանի վրա հեշտությամբ ճանաչվում է: Այդ պատճառով ամեն մի նոր  «Բոնդի ընկերուհի»  համապատասխանում է խորհրդանիշին և ավանդույթների շարունակմանը, ընկերուհի դառնալ ամեն դերասանուհի չի կարող: Սերգեյ Սիչևը զրուցել է ֆրանսուհի Բերենիս Մարլոյի հետ, որը նոր «Բոնդապատման» 23-րդ սերիայում ԴենիելԿրեյգի զույգը կդառնա:

Ուրսուլա Անդերսը «Բժիշկ Նոու» ֆիլմում , ինքն էլ չկասկածելով, «Բոնդի ընկերուհի» հասկացությունը առաջ քաշեց, և մինչ այժմ «Բոնդապատում»-ում նոր դերասանուհիներին նրա հետ են համեմատ ում:

Սերգեյ Սիչև. Ինչպես դառնալ Բոնդի ընկերուհի: 

Բերենիս Մարլո: Շատ հետաքրքիր է: Դա հին պատմություն է, արդեն 50 տարի այդ ֆիլմերը նկարահանվում են: Ես դրանցով եմ մեծացել,և ահա այսպիսի հնարավորություն, այսպիսի պատիվ: Շատ տարօրինակ  և ուրախ զգացողություն:

Սերգեյ Սիչև.  Ինչպիսի  չափանիշների  է պետք բավարարել այդ դերին հավակնելու համար: Բոնդի ընկերուհին գեղեցիկ է հմայիչ, վտանգավոր և ուրիշ ինչպիսին: 

Բերենիս Մարլո: Դա բոլոր  այդ հատկությունների ամբողջությունն  է, ես հրաշալի հասկանում եմ , թե ինչպիսի մեծ հաջողություն է ստանալ այդ դերը: Այդ կերպարը ավելի բարդ է, քան թվում է: Ես կարծում եմ, որ հրաշալի հնարավորություն է փորձել ստեղծել հերոսուհի այդքան երանգներով: Նա ուժեղ է և դրա հետ միասին խոցելի, գեղեցիկ, կարելի  է ասել գլամուրային: Այստեղ ոչ մեկին չի լինում նմանվել, քանի որ ժամանակակից կինոյում այդ կերպարը բացակայ ում է: Տեսեք դա  femme fatale է, որը ոչ մի տեղ չի նկարահանվում: Իմ կարծիքով հիանալի է, որ ես իմ ներդրումն եմ ունենալու femme fatale կերպարը էկրան վերադարձնելու գործում: Այդ կինը հատուկ հագուստներ և զարդեր  ունի, նրան անհրաժեշտ է հատուկ անտուրաժ:

Սերգեյ Սիչև. Ֆեմինիստները քննադատում էին«Բոնդապատում»-ը, որ այտեղ բոլոր կանայք երազում են  գայթակաղել ուժեղ տղամարդուն, և որ նրանք խաղում են ենթարկվողի դեր:

Դաժան Ֆամկե Յանսենը “Ոսկե աչք” ֆիլմում

Բերենիս Մարլո. Թող նայեն սերիայի վերջին ֆիլմերը: Այո առաջին Բոնդի ֆիլմերում երևի դա այդպես էր, բայց հիմա «Բոնդի ընկերուհիները»  ավելի ուժեղ են և ինքնուրույն: Նրանք տղամարդկանց ոչնչով չեն զիջում : Վերցնենք թեկուզ  «Ռոյալ կազինոն» կամ «Ոսկյա աչքը», այստեղ հերոսուհիները շատ ուժեղ են: «Բոնդի ընկերուհի» Ֆամկե Յասենը մարդկանց ոտքերով էր սպանում:

Սերգեյ Սիչև: Հեշտ է գայթակղել Դենիել Կրեյգին:

Բերենիս Մարլո. Հավատացեք, որ դա բարդ է: Նա շատ ուժեղ տղամարդ է և դերասան, որ ստեղծել է ցնցող Ջեյմս Բոնդ: Հավատացեք , որ հաշվի առնելով` ինչ տղամարդ է նա ներկայացնում և ինչ հանգամանքներում է հանդիպում իր կանանց, հեշտ է հասկանալ , թե նրան ինչ դյուրությամբ է հաջողվում գայթակղել կանանց: Ես որպես կին հասկանում են դա:

Սերգեյ Սիչև.  Ասում են , որ Կրեյգը շատ համեստ և օրինակելի է, և բոլոր բաց տեսարաների մասին նա կնոջը պատմում է :

Բերենիս Մարլո. Իսկապես, ես չգիտեմ, չեմ նկատել, նա ինձ չի ասել: Ամեն ինչ կարող է պատահել:

Սերգեյ Սիչև.  Իսկ Խավիեր Բարդեմին և Ռեյֆա Ֆայնեսին դուք հանդիպել եք նկարահանումների ժամանակ:  

Բերենիս Մարլո: Դե գիտեք ինչ, մի գաղտնիք գոնե պետք է լինի: Եթե ես հիմա պատասխանեմ այդ հարցին , ապա կստացվի, որ ես պատմում եմ սյուժեն: Ես դա չէի ցանկանա:

Բերենիս Մարլոն և Դանիել Կրեյգը

 Սերիալի դերասանուհին և ֆոտոմոդելը նախկինում մեկ անգամ է նկարահանվել ֆիլմում: Դա ֆրանսիական «Գայթակղության արվեստը»  ռոմանտիկ կինոկատակերգությունն էր, որտեղ նա էպիզոդիկ դեր էր խաղում:«Ջեյմս Բոնդը»նրա առաջին իսկական աշխատանքն է կինոյում: Դերասանուհին 32տարեկան է, բայց «Բոնդապատում»-ում նրա մասնակցությունը իր կարիերային նոր լիցք կհաղորդի:

Սերգեյ Սիչև. Ես պարզապես ուզում էի իմանալ, ինչ զգացողություն է առաջանում  այդպիսի դերասանների շրջապատում հայտնվելիս: Այդ ամենից գլուխդ չի պտտվում:

Բերենիս Մարլո.Իհարկե, դա ցնցող էր : Ցանկացած դերասանուհի դա կհամարի մեծ հաջողություն: Թանկ հաճույք է նրանց հետ աշխատել, հատկապես երբ կին ես:

Սերգեյ Սիչև. Մինչ Ձեզ մի քանի ֆրանսուհի դերասանուհիներ, երբեմն բավականին խոշոր, նկարահանվել են «Բոնդապատում»ո-ւմ: Դուք ձեր աշխատանքը ընկալում եք արդյոք այդ հարաբերություններում որպես մարտահրավեր:

Բերենիս Մարլո. Ես կասեի անկախ ֆրանսուհի դերասանուհիներից, անկախ անցյալի զգացումներից, ամեն դեպքում դա մարտահրավեր է: Անձնական մարտահրավեր: Ետևում հսկայական ավանդույթ կա: Ինձ հետ աշխատում է հիանալի ռեժիսոր և զարմանալի դերասաններ: Որպեսզի ետ չմնամ այդ  ստեղծագործական  ընթացքից, ես պետք է  բոլոր ուժերս հավաքեմ: Այնպես որ մարտահրավեր կար, բայց այն կապ չուներ անցյալի ֆրանսուհիների հետ:

Սերգեյ Սիչև. Ինչով եք պատրաստվում զբաղվել «Բոնդից» հետո:

Բերենիս Մարլո. Կատակերգություններով: Ես շատ եմ սիրում կատակերգություններ, հիմա մտածում եմ, թե որում խաղամ: Ինձ մոտ մի քանի սցենար կա, բոլորը լավն են, մնում է ընտրել: Ես կարծում եմ արդյունքում մի ամերիկյան նախագիծ կլինի, որի սցենարը ցնցող է: Շուտով դրա մասին կիմանաք:

 

Սերգեյ Սիչև

Դիտվել է 2784 անգամ:
Print Friendly

Leave a Reply