Գերմանական արհմիությունները հասան պետծառայողների աշխատավարձի բարձրացմանը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 2, 2012 1:16

Գերմանական արհմիությունները մեկ ամիս գործադուլներից հետո հասան երկու միլիոն պետծառայողների աշխատավարձի բարձացմանը, հաղորդել է Associated Press-ը:
Գործադուլավորների պահանջը 6,5 տոկոսով աշխատավարձի բարձրացումն է, բայց ոչ քիչ 200 եվրո, այն դեպքում, երբ գործատուները համաձայնել էին միայն 3,3 տոկոսին:Ըստ ձեռք բերված համաձայնության, որը դեռ պետք է հաստատվի, պետծառայողների աշխատավարձը երկու տարում կբարձրանա 6,3 տոկոսով:
Առաջին բարձրացումը ` 3,5 տոկոս , աշխատողները կստանան անցած ամսաթվով, այն գրված կլինի մարտի 1 –ին: Հետագա ավելացումները, ամեն մեկը 1,4 տոկոսական , նախատեսվում է 2013 թ. հունվարի 1-ին և օգոստոսի 1-ին:
Բացի դրանից , գործարքը նախատեսում է հատուկ միանվագ վճարներ օդանավակայանի աշխատակիցների համար: Առավել ծանրաբեռնված օդանավակայնների աշխատակիցները 2012 թ. ընթացքում կստանան 600 եվրոյական: Ավելի քիչ ծանրաբեռնվածները կստանան 200 եվրո:
Գերմանիայում մարտի սկզբին գործադուլ էին անում քաղաքային ադմինիստրացիաների, մանկապարտեզների, հիվանդանոցների աշխատակիցները, աղբահավաքները, տրանսպորտի ծառայողները: Ամսվա կեսերին գործադուլավորները ընդմիջում արեցին գործատուների հետ բանակցելու համար: Բանակցությունները ձախողվեցին, և մարտի 19 –ին պետծառայողները նորից սկսեցին աշխատանքի չգնալ:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply