Մարդը հայտնվել էր Երևանյան լճի ցեխակույտի մեջ. Նրան տեղափոխել են հոգեբուժարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 2, 2012 0:38
Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ մարդ է արգելափակվել և անհրաժեշտ է փրկարարների օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման կնետրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունքը և «1-03» ծառայությունը: Փրկարարները լճի ափամերձ տարածք են դուրս բերել 1968 թ. ծնված Ա. Խաչատրյանին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» բժշկական կենտրոն:






Facebook
Tweet This
Email This Post
