Մելոր փոթորիկը հասել է Ճապոնիա, այն սպառնում է նաև հարակից երկրներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2009 12:13

Ճապոնիայի հարավում շուրջ 14 հազար ընտանիք մնացել է առանց էլերտրականության. Ճապոնական կղզիներին է հասել Մելոր փոթորիկը: Քամու ուժգնությունը փոթորկի կենտրոնում գերազանցում է 150 կմ/ժամը:

Օդերևութաբանների կանխատեսումներով` վաղն արդեն փոթորիկը կհարվածի Ճապոնիայի կենտրոնական` Հոնսյու կղզուն: Սպասվում է մինչև 55 մմ տեղումներ, ալիքների բարձրությունը առափնյա հատվածնեորւմ կարող է հասնել 6 մետրի:

Մոտեցող փոթորկի վտանգի մասին արդեն հայտարարվել է Չինաստանում և Հարավային Կորեայում:

Բնության աղետի հերթական հարվածին են նախապատրաստվում նաև Ֆիլիպիններում. երկրի բնակիչները դեռևս ուշքի չեն եկել անցած շաբաթ կղզիներին հասած 2 փոթորիկներից հետո: Ֆիլիպինների շատ բնակավայրեր դեռևս ծածկված են ջրով: Անտուն է մնացել 400 հազար մարդ:

Փոթորիկները մեծ վնաս են հասցրել նաև հարևան Վիետնամին, Լաոսին, Կամբոջային: Այս երկրներում զոհվել են հարյուրավոր մարդիկ, վնասվել է բերքի հիմնական մասը:

ՄԱԿ-ը փոթորիկների պատճառած ընդհանուր վնասը գնահատել է 74 միլիոն դոլար և կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Ասիայի աղետյալ երկրներին:

Դիտվել է 1749 անգամ:
Print Friendly

Leave a Reply