Կոտայքի մարզում տասնյակից ավել մեքենա արգելափակվել է ձնակույտի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 1, 2012 20:26

Այսօր առավոտյան, ժամը 10.06-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին ձնակույտի մեջ արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա: «Հրազդան ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհահատվածը մարքրվել է, և ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

ԱԻՆ լրատվական կենտրոնից նաև հայտնում են, որ վատ եղանակային պայմանները խանգարող են եղել Չարենցավանում: Ըստ աղբյուրի, մարտի 31-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա: Ժամը 22.54-ին «Սևան ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից ճանապարհը մաքրվել է, բոլոր ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply