Բաղդադի մերձակա շուկայում 9 մարդ է զոհվել պայթյունի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2009 12:23

Առնվազն 9 մարդ է զոհվել և 31-ը վիրավորվել երեկ Բաղդադից արևմուտք տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ականապատված մեքենան պայթեցվել է Անբար նահանգի Էլ-Ամիրիյա բնակավայրի շուկայում:

Պայթյունի ալիքը ավերել է շրջակա շինությունները, ամբողջությամբ այրվել են մոտակայքում կանգառած մեքենաները: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ շատ վիրավորներ ծանր վիճակում են:

Երեկ Անբար նահանգի մի այլ բնակավայրում` Էլ-Հադիտա քաղաքում, մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է սգո արարողության ժամանակ. ահաբեկչությանը զոհ է դարձել 10 մարդ, 23-ը վիրավորվել է:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply