Օդանավակայանի աշխատակիցները ուղևորի «Նոութբուք» համակարգիչը գողացել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 31, 2012 20:16

Մարտի 30-ի առավոտյան 49-ամյա մի կին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահում կորցրել է իր «Նոութբուք» համակարգիչը:
Ոստիկանները նույն օրը, ժամը 18.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օդանավակայանի աշխատակիցներ Մայիս Պ.-ն և Արմեն Հ.-ն:
Նրանք խոստովանել են, որ համակարգիչը գողացել են իրենք:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply