Ամբարձիչ ավտոմեքենայի օգնությամբ երկու հասուն տղամարդ տունը թալանել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 31, 2012 20:10

Մարտի 30-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արամ Խաչատրյան փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կամո Ա.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է տեսախցիկ, երկու հեռուստացույց, հեռակառավարման 3 վահանակ, ալեհավաքի սարք, օծանելիք և ակնոց:
Կամո Կ.-ն խոստովանել է, որ հայտնաբերված ապրանքներն ընկերոջ՝ 1962 թ. ծնված Արտավազդ Վ.-ի հետ, գողացել են ժամը 04.00-ի սահմաններում, Ա. Խաչատրյան փողոցի 20-րդ շենքի մի բնակարանից: Իսկ բնակարան են մտել ամբարձիչ ավտոմեքենայի օգնությամբ՝ բնակարանի պատուհանի ճաղավանդակը լայնացնելով և տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արտավազդ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply