«Միկան» կամային հաղթանակ տարավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 31, 2012 20:17

Մարտի 31-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի հանդիպումները: Ինչպես հայտնի է, 1-ին տուրը հետաձգվել է: Փաստորեն, առաջնությունը մեկնարկեց:

«Միկան» «Իմպուլսի» հետ խաղում, գնդակ խփելով մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում, կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Իսկ ահա, «Փյունիկը» թեև առաջին կեսում պարտվում էր  «Բանանցին», սակայն կարողացավ միայն վերականգնել հաշվի հավասարակշռությունը և խուսափել պարտությունից` 1:1:

Տեխնիկական արդյունքներ

«Բանանց»-«Փյունիկ»` 1:1 (1:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար`
Զավեն Հովհաննիսյան
Գոլերը` Արտակ Դաշյան, 35 («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան, 69 («Փյունիկ»)

«Իմպուլս»-«Միկա»` 1:2 (1:1)

Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար`
Գևորգ Եղոյան
Գոլերը` Արտակ Դաշյան, 11 («Իմպուլս»), Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 41, Գևորգ Պողոսյան, 90+3 («Միկա»)

Ապրիլի 1-ին կկայանան 2-րդ տուրի մյուս երկու հանդիպումները: «Ուլիսը» կընդունի «Գանձասարին», իսկ «Արարատը» կմրցի «Շիրակի» հետ:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply