«Կադիլակ» և «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենաները իրար են բախվել,իսկ «ՎԱԶ-21074»-ը ընկել է ջրատարը.չորս հոգի հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2012 20:03

Մարտի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Կադիլակ» և «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՌԱՖ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 30-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Արմավիր ճանապարհի 6-րդ կմ-ին ընկել է ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply