Քիչ առաջ պաշտոնից ազատվել են Հայաստանի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արմեն Սահակյանն ու ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 31, 2012 19:36

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հեռացումը կապված է օրեր առաջ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության շենքում ժամկետային զինծառայողի ծեծի հետ: Նշվում էր, որ զինվորին` Արսեն Գրիգորյանին, դաժանաբար ծեծել են, ծեծված վիճակում տարել զորամաս, արձակուրդ ձեւակերպել եւ ուղարկել Սեւան: Շրջանառվող լուրերի համաձայն, զինվորին ծեծել էին Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:

Մեր աղբյուրը նաեւ նշեց, որ Արմեն Սահակյանը լուրջ խնդիրներ է ունեցել ՌՈ աշխատակիցների հետ, եւ նշանակումից հետո գերատեսչությունում լարված մթնոլորտ է եղել:

Սահակյանը ՌՈ պետի պաշտոնում նշանակվել էր 2011թ. դեկտեմբերի 23-ին:

Դիտվել է 2590 անգամ:
Print Friendly

Leave a Reply