Արարատ Զուրաբյանը ևս ընդգրկված է քարոզարշավի աշխատանքներում. Ա. Առաքելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 31, 2012 13:50


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը «բացարձակ սուտ» որակեց այսօր մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ««Ազատ դեմոկրատների» վարչությունն այժմ, ըստ էության, պարալիզացված է, և Արարատ Զուրաբյանն ու Գառնիկ Գևորգյանը, թերևս, կլքեն կուսակցությունը»:

Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանն ու Գառնիկ Գևորգյանը չեն ընդգրկվել «Ժառանգության» հետ կազմված համամասնական ցուցակում:

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է, թե դրան նախորդել է մեծ վեճ` համամասնական ցուցակի հետ կապված:
«Չի համապատասխանում իրականությանը»,-ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ կուսակցությունում նորմալ աշխատանքային իրավիճակ է, դերաբաշխումները կատարվել են, ամեն ինչ իր հունով առաջ է գնում:

«Արարատ Զուրաբյանը ևս ներգրավված է այդ աշխատանքներում: Նա քարոզարշավի ընթացքում մեկնելու է մարզեր: Յուրաքանչյուր մարդ իր անելիքն ունի: Գառնիկ Գևորգյանը` նույնպես»,-ասաց Ա. Առաքելյանը:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Ժառանգության» համամասնական ցուցակով, այն գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդեն ձևավորված նախընտրական շտաբը գլխավորում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply