Խանդը ծնունդով մանկությունից է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 31, 2012 13:10

Խանդն ապրում է, որն ուղեկցվում է  սիրո իրական կամ երևակայական կորստով: Այն ծնվում է մրցակցության իրավիճակում,  ուժգնանում է անհաջողության, հեղինակության կորստի, սթրեսի ու քրոնիկ հիվանդության  հետևանքով:

Ինչպիսին էլ այն լինի` արդարացված կամ չարդարացված, այն միշտ ցավ է պատճառում երկու կողմերին էլ: Որտեղից է գալիս խանդը:

Ծնունդով` մանկությունից

Դասական հոգեվերլուծությունը գտնում է, որ այն ծնվում է մանկական տարիքում. աղջիկները խանդում են հորը մոր հանդեպ, տղաները` մորը` հոր հանդեպ: Խանդը վառ կերպով ծաղկում է 3-5 տարեկանում և ուղեկցվում է  ծնողի(հակառակ սեռի) հանդեպ ռոմանտիկ զգացողությամբ ու իր սեռի ծնողի հանդեպ թշնամական վերաբերմունքով:

Փոքրիկ երեխաները խանդում են նաև իրենց քույրերին ու եղբայրներին` ծնողների հանդեպ, քանի որ նրանց համարում է իր աշխարհին սպառնացող վտանգ: Տարիքի հետ նրանք  հասկանում են, որ  մայրն իրենց բացառիկ սեփականությունը չէ: Որոշ երեխաներ հասունացման հետ այդ փաստը թեթև են ընկալում, իսկ շատ երեխաներ, իրենց բնույթից կախված, սուր վիրավորանք են զգում մոր հանդեպ: Սակայն խանդոտ երեխան կարող է սփոփում գտնել տատիկի հոգատարության  մեջ ու իրենից դուրս վանել անվստահությունն ու թշնամությունը, ասենք, մոր հանդեպ, որը զբաղված է աշխատանքով կամ էլ մյուս երեխայի խնամքով:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply