Մնացել է մեկ տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | մարտի 31, 2012 13:08

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող շախմատիստների Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: Նախավերջին` 10-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը, հանդես գալով սև ծաղաքաչեչով, ցավալի պարտություն կրեց  Լորան Ֆրեսինյեից: Հետևանքը եղավ այն, որ առաջատարների շարքից մեր շախմատիստը տեղափոխվեց 11-34-րդ տեղերը զբաղեցնողների խումբը: Հակոբյանը 7 միավորով 22-ն է: 8 միավորով աղյուսակը միանձնյա գլխավորում է Ֆրեսինյեն:

Ահա թե ինչպես են խաղացել 10-րդ տուրում հայ շախմատիստները.

Լորան Ֆրեսինյե (Ֆրանսիա) – Վլադիմիր Հակոբյան` 1:0
Բաադուր Ջոբավա (Վրաստան) – Տիգրան Լ. Պետրոսյան` 1:0
Սերգեյ Մովսիսյան – Եվգենի Նայեր (Ռուսաստան)` 0:1
Գաբրիել Սարգսյան – Իլդար Խայրուլին (Ռուսաստան)` 0.5:0.5
Հրանտ Մելքումյան – Դարիուշ Սվերչ (Լեհաստան)` 0.5:0.5
Զավեն Անդրիասյան – Նիկլաս Հուշենբեթ (Գերմանիա)` 0.5:0.5
Մատեյ Սեբենիկ (Սերբիա) – Ռոբերտ Հովհաննիսյան` 0.5:0.5
Միշել Գոդենա (Իտալիա) – Սամվել Տեր-Սահակյան` 1:0
Վլադ Քրիստիան Ջիանու (Ռումինիա) – Արման Փաշիկյան` 0:1
Նիկիտա Մայորով (Բելառուս) – Հովհանես Գաբուզյան` 0,5:0,5
Վլադիմիր Պողոսյան – Նաիմ Սահիտաջ (ԵՇՄ)` 1:0

Դիտվել է 780 անգամ:

Leave a Reply