Տեղական դիտորդները ստուգարք կհանձնեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2012 13:02

Ապրիլի 1-ից 9-ը կանցկացվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների կողմից ներկայացված դիտորդների` ընտրությունների անցկացման մասնագիտական ստուգարքները: Այս մասին տեղեկացանք ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Ստուգարքներին կմասնակցեն «Հաղթանակի զավակներ» հ/կ (917 դիտորդ), «Համաչափ զարգացում» հ/կ (874 դիտորդ), «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» հ/կ (1159 դիտորդ), «Բռունցք» հ/կ (794 դիտորդ), «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հ/կ (1477 դիտորդ), «Իրավակիրթ հասարակություն» հ/կ (584 դիտորդ), «Հիմնաքար» հ/կ (884 դիտորդ), «Շենացնենք մեր գյուղը» հ/կ (1960 դիտորդ) կողմից ներկայացված դիտորդները:

ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, այս պահին մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկում նշված է միայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի անունը, որը առաքելությունը կիրականացվի 39 դիտորդով:

Panorama.am

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply