Ավտովթար Երեւանում` մահացու ելքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2012 11:03

Մարտի 30 լույս 31-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.05 –ի սահմաններում «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ԼՏ 407 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 44-ամյա Հովհաննես Գրիգորյան), Դավիթ Բեկի պողոտայի և Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:

Դեպքի վայր է ժամանել 1-03 ծառայության բրիգադը, որը ավտոմեքենայից դուրս բերելով ուղևոր, 46-ամյա Անժելա Կարապետյանին՝ պատգարակով տեղափոխել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն այդ ընթացքում կինը մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:

Գ.Շամշյանը հայտնում է, որ հավանաբար կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply