Ցելյուլիտ. ոչ մի կին ապահովագրված չէ դրանից

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 5, 2009 20:05

Կանանց շրջանում անցկացված` «Ի՞նչն է ձեզ ամենաշատն անհանգստացնում» հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 62 %-ին անհանգստացնում է ցելյուլիտի հնարավոր առաջացումը:

Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը եւ սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղեւի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է:

Ի՞նչ է ցելյուլիտը:

Կանանց բնորոշ խրոնիկ ախտահարում է, որն հանգեցնում է ենթամաշկային ճարպային հանգույցների փոփոխությունների:

«Ցելյուլիտն այսօր մեծ սպառնալիք է կանանց համար, ընդ որում՝ ոչ մի կին ապահովագրված չէ այս հիվանդությունից,- նշում է բժշկուհի Վարդինե Սահակյանը,- այս հիվանությունը եւ նրա հետ կապված բոլոր խնդիրներն արդիական են դարձել, հատկապես, վերջին 30 տարիների ընթացքում»:

Ցելյուլիտը հիմնականում ի հայտ է գալիս 35-40 տարեկան կանանց շրջանում, սակայն այն սկսել է ավելի հաճախ հայտնաբերվել նաեւ երիտասարդ աղջիկների մոտ:

«Կարեւոր է գիտակցել, որ ցելյուլիտը ոչ միայն մաշկի գեղագիտական դեֆեկտ է, այլեւ այս կամ այն ներքին օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիոնալ խանգարման հետեւանք,- նշում է բժշկուհին,-նախնական շրջանում այն կարող է հանգեցնել միայն շարակցական ու ճարպային հյուսվածքի աննշան փոփոխությունների, որոնք, սակայն, զարգանալով՝ վերածվում են ավելի բարդ խնդիրների»:

Հնարավո՞ր է, արդյոք, պայքարել ցելյուլիտի դեմ:

Գովազդները, որոնք խոստանում են բուժել ցելյուլիտը մի քանի պրոցեդուրայի միջոցով, պարզապես խաբեություն է: Սա ցելյուլիտն ուսումնասիրող մասնագետների տեսակետն Է: Ցելյուլիտի դեմ կարելի է պայքարել միայն մշտական կոմպլեքս խնամքով եւ ճիշտ կենսակերպով:

«Ինչպես ցանկացած այլ հիվանդություն, այնպես էլ ցելյուլիտը, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել,-ասում է բժշկուհին,- եթե ունեք ժառանգական նախատրամադրվածություն, ապա ընտրեք որեւէ մարզաձեւ (լող, աէրոբիկա) եւ պարբերաբար զբաղվեք դրանով: Մարմնամարզությունը նպաստում է մկանային գործունեության ակտիվացմանը, նյութափոխանակության, անոթային փոխանակության բարելավմանը, հետեւաբար՝ նաեւ ցելյուլիտի կանխարգելմանը»:

Ցելյուլիտի բուժման համար կարեւոր նշանակություն ունեն ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաները, մեզոթերապիան, մերսումները, որոնց շնորհիվ բարելավվում է արյան տեղային շրջանառությունը` նպաստելով ցելյուլիտի բուժմանը: Նորագույն միջոցներից են էլեկտրոլիպոլիզը (մաշկի մեջ մտցված երկար ասեղների միջոցով թույլ հոսանք է արձակվում, որոնք էլ «կործանում են» ճարպային հանգույցները):cellulite-mishca-g

Ցելյուլիտի կանխարգելման նպատակով բժշկուհին խորհուրդ է տալիս կերակրի մեջ սահմանափակել ճարպի քանակությունը, ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, խուսափել գազային հեղուկներից, ալկոհոլային խմիչքներից, պահածոյացված ու ապխտած սննդամթերքից: Իսկ հայ կանանց բժշկուհին հորդորում է լինել ավելի ակտիվ եւ զբաղվել սպորտով.

«Մոռացեք, որ տնային գործերը կարող են փոխարինել մարմնամարզությանը,- ասում է բժշկուհին,- ցելյուլիտի կանխարգելման եւ բուժման համար անհրաժեշտ են ճիշտ վարժություններ»:

Ինչու՞ է առաջանում ցելյուլիտը

Ցելյուլիտի առաջացման պատճառները շատ ենԴրանց մի մասն ուսումնասիրված է, մի մասը` ոչ: Ցելյուլիտի

առաջացման ամենատարածված գործոններն ենՍխալ սնունդըհատկապես`ճարպերի, ապխտած սննդամթերքի, աղի չարաշահումը:

Վնասակար սովորություններըհիմնականում` ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահումը:

Անբարենպաստ միջավայրըխիստ ցուրտըմագնիսական դաշտը:

Քաշի հաճախակի տատանումներըհորմոնալ խանգարումներըսթրեսներըվիտամինային եւ անոթային փոխանակության խանգարումներըժառանգական նախատրամադրվածությունը եւ ամենակարեւորը`առանց սպորտի, պասիվ կենսակերպը, ինչը շատ բնորոշ է հայ կանանց:

Դիտվել է 3876 անգամ:
Print Friendly

Leave a Reply