Ղրղզստանում 64 հղի կանայք ՁԻԱՀ-ով են վարակվել միգրանտ ամուսիններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2009 18:46

Ղրղստանում 64 կանայք, որոնց ամուսինները  սեզոնային աշխատանքի են մեկնել մոտակա երկրներ, վարակված են ՁԻԱՀ-ով. այսօր նման հայտարարություն է արել երկրի փոխվարչապետ Ուկտոմհան Աբդուլլաևան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող «Խոչընդոտների հաղթահարումը. մարդու մոբիլությունը և զարգացումը-2009» թեմայով քննարկման ժամանակ:

«Այս կանայք վարակվել են իրենց ամուսիններից, և դա ցույց է տալիս միգրացիայի բացասական կողմերը: Նաև աճել է ամուսնալուծությունների թիվը, ինչից տուժում են երեխաները»,- ասել է Աբդուլլաևան:

Աղբյուրը` Central Asian news լրատվական գործակալություն

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply