Գունագեղ հրավառության. սեզոնի նորաձևության գլխավոր միտումը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | March 31, 2012 1:37

2012-ի նորաձևության գարուն-ամառ հավաքածուները շլացնում են գույների բազմազանությամբ և կենսուրախությամբ: Այդ տրամադրություններն արդեն երևանյան խանութներում են, և հստակ կարելի է ասել, որ սեզոնը երևանյան փողոցներում լինելու է նույնքան ուրախ ու գունագեղ:

 Կոշիկներ

Կանացի կոշիկների տեսականին շատ բազմազան է ինչպես գույների, այնպես էլ ձևերի առումով: Գերիշխում են վառ գույներ, ոչ ստանդարտ նյութեր և դեկորներ:

Սակայն առաջի հերթին ուշադրություն են գրավում չափազանց բարձր կրունկները` տանկետկայի համադրությամբ: Կրունկները ևս բազմազան են և յուրօրինակ` ամենաբարակից մինչև բարդ կառուցվածքներ:

Սակայն ամենակարևոր միտումը պլատֆորմն է, որը զարդարված է գումագեց ծաղիկներով, կոնտրաստային գույներով: Թափանցիկ հենք, վառ ծաղիկներ` սեզոնի գլխավոր միտումներից մեկն էլ սա է: Պլաստիկ նյութից կոշիկներն ու սանդալները նույնպես գրավել են պոդիումները և հանդիպում են գրեթե բոլոր հավաքածուներում: Եթե նախկինում մետաղական ներդիրները կիրառելի էին կոշկաքթերին հարմարավետության նպատակներով, ապա այս տարի դրանք ոչ միայն նորաձև են, այլև համարվում են գլամուրային հավելում:

Նորաձև են նաև վառ գույնի սանդալները` թելի հյուսվածքներից, ինչը նաև հաճախ հանդիպում է պլատֆորմի հատվածում:

Սեզոնի հիթային գույները

Նարնջագույն

Այս տարի չափազանց նորաձև է նարնջագույնը` իր բոլոր երանգներով: Այն առատորեն օգտագործված է Kenzo-ի և Hermes-ի հավաքածուներում: Իսկ Christian Dior и Alberta Ferretti-ի հավաքածուներում նարնջագույնն օգտագործված է` իբրև դետալային հավելում:
Վարդագույն

Շատ նորաձև է վարդագույնը` սկսած ամենախամրած երանգից մինչև ամենամուգը:

Վարդագույնն առատորեն օգտագործված է նաև աքսեսուարների մեջ` պայուսակներ, գոտիներ: Իսկ վարդագույն զգեստներն ու կիսաշրջազգեստները նորաձևության պոդիումներում իսկական հաղթարշավ են տոնում:

Դեղին

Նորաձև գույների հաջորդ հիթը դեղինն է` կրկին բոլոր դրսևորումներով` ամենաբաց, խամրած երանգից մինչև վառ, հյութալի և արևշող:

Նորաձև են հատկապես ամբողջովին դեղին պիջակները, որոնք կարելի է կրել մուգ կապույտ տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ:

Կարմիր

Կարմիր գույնն այս տարի իր սեքսուալ գունապնակով կիշխի հատկապես երեկոյան զգեստների մեջ: Կարմիր նուրբ մետաքսը կդառնա ամենապահանջված երեկոյան զգեստը, սակայն կիշխի նաև ամենօրյա հագուստի մեջ` պիջակներ, նուրբ սարաֆաններ, ամառային բլուզներ, անգամ տաբատներ:

Կապույտ և փիրուզագույն

Կապույտն ու փիրուզագույնը նույնպես սեզոնի` հատկապես ամառային հագուստի աքսեսուարների անբաժանելի մասն են: Շատ նորաձև են փիրուզագույնի համակցումը սպիտակի և վարդագույնի հետ: Կապույտն իր բոլոր երանգներով առավել դասական ոճի մեջ`կիպ տաբատներ, կոստյումներ:

Կանաչ

Որքան էլ զարմանալի է, այս տարի դիզայներները կարծես կազմակերպել են կանաչ գույնի զգեստների և երեկոյան զգեստների մի ամբողջ շքերթ: Հազվադեպ կիրառվող միատոն կանաչ երանգները դարձել են իշխող շատ հավաքածուներում: Այնպես որ այս ամառ կարող եք վստահաբար կրել երկար, կանաչ սարաֆաններ և ամառային թեթև զգեստներ` անգամ ամենակոնտրաստային սանդալների և կոշիկների հետ:

Սպիտակ և սև

Կրկին նորաձևությունից դուրս չի մնացել սպիտակ գույնը. Երկար, սպիտակ  կիսաշրջազգեստներ, սպիտակ լայն տոպեր, տաբատներ` վառ գույնի քասեսուարների հետ. դա շատ մորաձև կդիտվի:

Դե իսկ սևը, ինչպես միշտ, նորաձև է, քանի որ այն համարվում է ամենասեքսուալ և ամենադասական գույնը` հատկապես երեկոյան զգեստների դեպքում:

Սակայն այս տարի կա մի միտում, որը շատ տարածված է` սևի և սպիտակի համակցումը:

Հիշեք. Տարվա ամենագլխավոր միտումը գույնզգույն երանգների ամենահամարձակ համադրումն է: Այնպես որ մի վարանեք և շտապեք ձեր զգեստապահարանը լցնել պայծառ և ուրախ գույներով:

Զուգագուլպաներ

Որքան գունեղ, այնքան լավ. սա սեզոնի կարգախոսն է, ուրեմն մի վախեցեք անճաշակ երևալ և ընտրեք ամենավառ գույնի զուգագուլպաներ, քանի որ այս տարի նորաձևությունը պահանջում է հնարավորինս շատ գույներ և հնարավորինս շատ հակադրություններ:

Եվ այսպես, դուք կարող եք կրել մանուշակագույն հաստ զուգագուլպա` դեղին կիսաշրջազգեստի հետ կամ հակառակը: Կարող եք հագնել դեղին զուգագուլպա` կապույտ պիջակով և կարմիր կիսաշրջազգեստով: Սակայն վառ գույներով զուգագուլպաները շատ գեղեցիկ են նաև սև շրջազգեստների, տունիկաների կամ լայ, երկար բլուզների հետ:

Տաբատներ

Այս տարի տաբատները շատ հարմարավետ են, քանի որ նորաձևությունը պահանջում է ազատ ոճ` այսիքն, հնարավորինս լայն ու անկաշկանդ:

Նորաձև տաբատների տեսականին գլխավորում են վառ գույներով, թեթև, թափվող կտորներով և ներքևամասում լայնացող տաբատները:

Շատ նորաձև են նաև գոտկատեղից մինչև կոնքեր լայնացող, սակայն ներքևամասում աստիճանաբար նեղացող տաբատները: Ի դեպ, տաբատների նորաձևության միտումներից է նաև բարձ գոտին, ինչը ոչ միայն հարմարավետ է, այլև խիստ կարևոր կնոջ առողջության տեսակետից:

Տարբեր ոճեր

Չնայած այն տեսակետին, թե սպորտային ոճը սահմանափակում է կանացիությունը, տարեցտարի սպորտային ոճն է՛լ ավելի ակտուալ է դառնում: Այն կանայք, ովքեր նախընտրում են հարմարավետ հագուստ, այս սեզոնին առատորեն կարող են ընտրել ազատ, սպորտային տաբատներ և հարմարավետ, լայն բլուզներ:

Նորաձև են նաև պեպլում կոչվող բլուզները: Դրանք այն բլուզներն են, որոնք գոտկատեղի հատվածում կարճ և փարթամ ծալքերով լայնանում են:

Շրջազգեստ-տունիկաները նույնպես նորաձև են` հատկապես մեջքի կամ կրծքավանդակի հատվածում լայն բացվածքով:

Տոպերը նույնպես այս տարվա նորաձևության հիթերից են: Դիզայներները ներկայացրել են տոպերի լայն ընտրանի: Դրանք այնքան պրակտիկ են, որ կարելի է կրել թե՛ բարակ բլուզի վրայից, թե՛ առանձին, իսկ ներքևամասում հագնել ամեն ինչ` տաբատ, լայն, երկար կիսաշրջազգեստ և այլն:

Ամռանը  նորաձև կլինեն նաև փորը բաց տոպերը: Նուրբ, թեթև գործվածքով տոպերը գեղեցիկ կլինեն ջինսից տաբատների հետ: Նեղ, կոնտրաստային գույներով, գծավոր տոպերը կարելի է հագնել միատոն բաց երանգով բլուզի վրայից կամ էլ հակառակը` թափանցիկ նուրբ գործվածքով լայն բլուզի տակից:

Մի խոսքով, այս տարի նորաձևությունը պահանջում է հնարավորինս շատ համարձակություն, գույներ և հակադրություն:

Հետևեք նորաձևությանը, բայց ունեցեք ձե՛ր ոճը:

Դիտվել է 4454 անգամ:
Print Friendly

Leave a Reply