Լոս Անջելեսի ՀՀ հյուպատոսարանն ընդունում է Արձանագրությունների դեմ բողոքի զանգեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 6, 2009 17:50

ԱՄՆ-ում ապրող սփյուռքահայերը կարող են այսուհետ զանգահարել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին և արտահայտել իրենց բողոքը` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման վերաբերյալ:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կախելու համար ստեղծված «Stop the protocols.com» կայքը հրապարակել է հեռախոսահամար, որին կարող են զանգահարել բոլոր ցանկացողները` +1 (818) 265-5900: Բոլոր զանգերին կպատասխանի հյուպատոսարանի աշխատակիցը և գրի կառնի հաղորդագրությունը: Հատուկ դեպքերում հնարավոր է նաև անձամբ խոսել Հովհաննիսյանի հետ:

Զանգելիս պետք է ներկայանալ՝ ամբողջությամբ նշելով անունը, բնակության վայրը և փոխանցել բողոքի խոսքը՝մոտ 2 րոպեի սահմանում:

Գրիգոր Հովհաննիսյանը Հայաստանի գլխավոր հյուպատոս է նշանակվել այս տարվա փետրվարի 1-ին. մինչ այդ եղել է Հայաստանի արտգործնախարարի խորհրդական, «Շուշի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն, 10 տարուց ավել աշխատել է ՄԱԿ-ի համակարգում: Նա միջազգային հարաբերությունների գծով մասնագիտացել է Բեյրութի Հայկազյան համալսարանում, Ֆլեթչերի Իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում ստացել է մագիստրոսի կոչում:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply