Սոցիալական ուղղվածության ծրագրերը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2012 18:27


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գործող գերմանական Կարմիր խաչի <> և մասնակցել <> բարեգործական ծրագրի 18-րդ շրջանի փակմանը: Նկատելով, որ ծրագրի շահառուների գերակշիռ մասը կանայք են, քաղաքապետը շնորհավորել է նրանց կանանց միամսյակի կապացությամբ և վստահեցրել, որ քաղաքային իշխանությունը այսուհետ նույնպես կշարունակի աջակցել և հետամուտ լինել մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրների լուծմանը:
Տարոն Մարգարյանը Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հետ շրջել և ծանոթացել է <> շենքային ու կենցաղային պայմաններին և մատուցվող ծառայություններին:
Քաղաքապետը կարևորել է կազմակերպության մարդասիրական առաքելութունն ու հավաստիացրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի հնարավորին աջակցել բարեգործական ծրագրերի իրականացմանը:

<>,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար Կառլ-Հայնց Շայդեն քաղաքապետին տեղեկացրել է, որ սոցիալական տունն այսօր հոգում է ավելի քան 300 սոցիալապես անապահով տարեց շահառուների սննդի, տնային խնամքի և այլ հարցեր, ինչպես նաև ծրագրեր են իրականացվում երեխաների համար:

<>,- ընդգծել է Կառլ-Հայնց Շայդեն: Բարեգործը նաև նշել է, թե տեղյակ է, որ մայրաքաղաքի փողոցներում հայտնված թվով 73 անօթևաններ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեկտեմբերից տեղափոխվել ու մինչ օրս բնակվում են սոցիալական ժամանակավոր կացարաններում, ինչը նրա խոսքերով, ամենա ուղղակի կերպով բնութագրում է քաղաքապետի բարձր մարդկային տեսակը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի կողմից հետևողական աշխատանք է տարվում մայրաքաղաքի անապահով ընտանիքների ու անհատների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ և ի մասնավորի անդրադառնալով անօթևաններին, նշել է, որ ժամանակավոր կացարաններով ապահովվելուց բացի, նրանք այդ ընթացքում աշխատանքային որոշակի հմտություններ ձեռքբերելով, աշխատանք ունենալու հնարավորություն են ստացել, ընդ որում նրանց մի մասն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ սոցիալական խնդիրների լուծման այս մոտեցումը լինելու է շարունակական:

Քաղաքապետը զրուցել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել ուսումնասիրել ու օրենքի և հնարավորությունների սահմաններում լուծում տալ դրանց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply