Երկրագնդի ժամը. մոլորակն առանց լույսի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2012 18:09

Վաղը  մոլորակի միլիոնավոր մարդիկ կմիավորվեն “Երկրագնդի ժամը”  ակցիային` որը կանցկացվի  Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (WWF) հովանու ներքո:  Աշխարհի 147  երկրի բնակիչ մեկ ժամով կանջատի բնակարանի ու գրասենյակի լույսերը:

Տարեկան մեկ անգամ համաձայնելով անջատել բոլոր լույսերը, մարդիկ արտահայտում են իրենց սերը մայր բնության ու մոլորակի հանդեպ: Ավանդաբար այդ ակցիան անց է կացվում մարտի վերջին շաբաթ, որն այս տարի համընկնում է ամսվա վերջին օրվա հետ: Այս գաղափարն առաջին անգամ  հղացել են WWF և ավստրալական Sydney Morning Herald թերթը, 2007-ին: Այդ օրվանից սկսած Սիդնեյը համարվում է այդ ֆլեշմոբի  “մայրաքաղաքը”: 2007-ին ակցիային մասնակցել է 2,2 մլն մարդ ողջ աշխարհում, մեկ տարի անց այդ թիվը հասավ 50 մլն-ի:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply