Ավստրիայում վերացրել են Հիտլերի ծնողների շիրիմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2012 17:45

Ավստրիայում գտնվող Հիտլերի ծնողների շիրիմը, որ վերածվել էր նեոնացիստների ուխտավայրի, վերացրել են: Դրա համար իր համաձայնությունն է տվել ֆյուրերի հեռավոր ազգականուհին, որը հրաժարվել է այդ հողակտորին տիրելու իրավունքից:

Այն վերացնելու  պահանջով հանդես էին եկել աջ ծայրահեղականները և  Լեոնդինգի բազմաթիվ բնակիչներ, ֆաշիզմի դեմ քաղաքացիական նախաձեռնության տեղական բաժանմունքը, Մաութհաուզենի կոմիտեն ու քաղաքային իշխանությունները: Տեղաբնակների խոսքով,շիրիմի մոտ պարբերաբար կանգ են առնում  ֆյուրերի երկրպագուներով լցված ավտոբուսներ: 2009-ին նույնիսկ տապանաքարի վրա “120” նիշով ցուցանակ է հայտնվել` նացիստական բռնապետի ծննդյան  առիթով, իսկ անցած տարի` էսէսական խոհրդանիշով պաստառ:

Հասարակայնության ու եկեղեցու ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո խնդրի լուծման մի եղանակ է գտնվել. ինչպես  մարտի 29-ին տեղի հեռուստառադիոընկերությանը հայտնել է հոգևորական Կուրտ Պիտերշատշերը, չորեքշաբթի հեռացվել է տապանաքարը, սակայն  արտաշիրմում չի կատարվել:Տվյալ հողակտորը կօգտագործվի թաղումներ կատարելու նպատակով:

Ավելի վաղ, բավարական Վունձիդելում վերացրել են Հիտլերի մտերիմ Ռուդոլֆ Հեսսի` գերեզմանը: Որոշումը  կրկին ընդունվել էր գերեզմանն ուխտավայրի վերածելու պատճառով: Ալոիս ու Կլառա Հիտլերները մահացել են 1903 և 1907 թթ:

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply