ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ նշում է «Երկրի ժամ»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 30, 2012 17:00
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան մարտի 31-ին ժամը` 20:30-ին անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու ,Երկրի ժամե-ը:
Լույսերի մեկ ժամով անջատելը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 135 երկրում մասնակցեցին այս իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը:
ՙԲնության համաշխարհային հիմնադրամ՚ (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված ՙԵրկրի ժամ՚-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը:
ՙԵրկրի ժամ՚-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց ՙԵրկրի ժամ՚-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:
Նյու Յորքի գրասենյակում ՙԵրկրի ժամ՚-ի կապակցությամբ ՄԱԿ-ի գործընկերները կանջատեն լույսերը մեկ ժամով: Կմասնակցեն նաև մյուս գրասենյակները, ինչպես նաև աշխարհի շատ երկրներ և կազմակերպություններ:
Այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան ասաց,- ՙՀարգելի ընկերներ, աշխատակիցներ և գործընկերներ, եկեք մեկ անգամ ևս միանանք այս համընդհանուր շարժմանը Հայաստանում և եկեք մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններում, եկեք պաշտպանենք երկրագունդը և երաշխավորենք մարդկային բարեկեցությունը՚:
Լույսերն անջատում են մարտի 31-ին, ժամը 20:30-ին:






Facebook
Tweet This
Email This Post
