Քննարկվել են սահմանային անցակետերի արդիականացմանն առնչվող հարցեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2012 16:20

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացման վերաբերյալ խորհրդակցություն:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ծրագրի

իրականացման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է ծրագրի 30.8 մլն եվրոյի ներդրումային վարկը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը գնահատվում է 60 մլն եվրո:
Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարել է նախատեսված աշխատանքները կազմակերպել ըստ սահմանված ժամանակացույցի:

Դիտվել է 3294 անգամ:
Print Friendly

Leave a Reply