Մահմեդական կին բռնցքամարտիկները կմրցեն գլխաշորով և երկար հագուստով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 6, 2009 17:00

2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանաց մրցաշարի մահմեդական մասնակիցներին թույլատրվել է մրցել գլխաշորով և մարմինն ամբողջովին ծածկող հագուստով:

Կանանց բռնցքամարտն առաջին անգամ տեղ է գտել օլիմպիական խաղերի ծրագրում:

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կարծում են, որ այդպիսի հանդերձանքը մրցումների ժամանակ չի խանգարի մարզուհիներին: Միաժամանակ, մարզուհիների դեմքը պետք է բաց լինի, որպեսզի մրցավարները կարողանան գրանցել դրանց հասված հարվածները: Բացի այդ, հագուստի տակ կանանց կուրծքը պետք է պարտադիր պաշտպանված լինի հարվածներից: Մասնագետներն այն կարծիքին են, որ կին բռնցքամարտիկներին ոչ մի բան չի խանգարում մահմեդական հանդերձանք կրելու:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply