Ծազկազարդի կերակրատեսակներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 30, 2012 10:13

Հատիկ

Երկու ձևով է մատուցվում.

ա.- 1 բ. խաշած ձավարի վրա լցնել 1 ճ. գ. շաքարավազ, ընկուզեղեն ու չամիչ:

բ.- Խաշած ձավարեղենը (ձավար, լոբի, սիսեռ, բակլա) մատուցել աղով:

Աղամաղ (աղի-մաղի)

Այս կերակուրը տարածված էր հատկապես Մարաշում և Կիլիկիայի մյուս շրջաններում:

0,5 կգ սմբուկ

1 սոխ

2 պճեղ սխտոր

քացախ

կարմիր և սև պղպեղ

անանուխ

աղ

Սմբուկը մանրացնել ու խաշել քիչ ջրով: Ավելացնել մանրացված սոխն ու սխտորը, համեմել և մատուցել սառը վիճակում:

 

Բաղարջ

Գոլ ջրի  մեջ աղ և խմորիչ լուծել, ավելացնել հալեցրած յուղ, ձու, շաքար, լավ խառնել: Ալյուրը մաղել սեղանի վրա, բլրի ձև տալ, մեջը ակոս անել, պատրաստի խառնուրդը լցնել փոսի մեջ և 15-20 րոպե հունցել խմորը: Ապա խմորը ծածկել սրբիչով և մեկ ժամ թողնել: Մեկ ժամից hունցել կրկին, ապա թողնել, որ խմորը բարձրանա:

Պատրաստի խմորը բաժանել 200 և 500 գրամանոց կտորների: Մեծ կտորները կլոր բլիթի ձև տալ, դնել յուղաթերթի վրա, բլիթի երեսին և կողերին ձվի դեղնուց քսել և վրան պատառաքաղով ցանցաձև ակոսներ անել:

Խմորի փոքրիկ կտորներից երկար լարեր պատրաստել, երկտակել և պարանի պես հյուսել: Պարանաձև խմորի լարերը շրջանաձև կպցնել ջեռոցի մեջ դրված բլիթի շուրջը, ձվի դեղնուց քսել և վրան խաշխաշ ցանել: Թխել վառարանի տաք ջեռոցում 18-20 րոպե:

Խմոր – անհրաժեշտ է 900 գր ալյուր, 100 գր կարագ, 1 ձու, 300 գր շաքարավազ, 30 գր խմորիչ, 10 գր աղ, 200 մլ ջուր, 1 ձվի դեղնուց, 15 գր խաշխաշ:

Քացխլա շորվո (քացախով համեմված ոսպապուր)

1 բ. ոսպ

1 կարտոֆիլ

1 սոխ

2 ճ. գ. ձեթ

քացախ

կանաչի

սև պղպեղ

աղ

Խաշել ոսպը, ավելացնել մանրացրած կարտոֆիլը: Ձեթով սոխառած անել, լցնել ապուրի վրա: Կրակն անջատելուց հետո համեմել, լցնել քացախը և մատուցել սառը:

Օձի թթու

1 բ. մանր կորկոտ

1 բ. ոսպ

1 բ. ալյուր

3 սոխ

կարմիր և սև պղպեղ

չորացրած խառը կանաչի

կաղամբի թթու և թթվի ջուր

Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ալյուրն ու մանրացված կանաչին, համեմել և շաղախել: Պատրաստել ընկույզի մեծությամբ կոլոլակներ և խաշել թթվի ջրի մեջ. ընթացքում մանրացնել թթուն և եփել կոլոլակների հետ:

Աղանձ

Ցորենը և կանեփը բովել ջեռոցում առանձին-առանձին: Ժամանակ առ ժամանակ վրան փոքր-ինչ ջուր ցանել: Բովելու ընթացքում ավելացնել նաև աղ:

Թթվապուր

1 բ. կարմիր ոսպ

1/3  բ. ձավար

1/3  բ. սիսեռ

1 կապ բազուկի տերև

1 կիտրոն

2 պճեղ սխտոր

2 ճ. գ. ձեթ                                                                                                                             կարմիր պղպեղ                                                                                                                                     անանուխ, աղ

Խաշել հատիկեղենը: Ավելացնել մանրացված բանջարը: Ձեթի մեջ տաքացնել սխտորը, համեմել և լցնել ապուրի վրա: Կրակն անջատելուց առաջ լցնել կիտրոնի հյութն ու անանուխը:

Թթվեպաս

0,5 բ. լոբի

0,5  բ. սիսեռ

0,5  բ. ոսպ

0,5  բ. ձավար

0,5  բ. արիշտա

0,5  բ. չամիչ

0,5  բ. սալորաչիր

0,5  բ. քացախ

2 կապ սպանախ

աղ

Արմտիքը խաշելուց հետո ավելացնել արիշտան, չամիչը, սալորաչիրն ու սպանախը: Մատուցել քացախով:

 

Դիտվել է 2426 անգամ:
Print Friendly

Leave a Reply