Հավատանք Հայաստանի ծանրորդների հաջողությանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 30, 2012 14:53
Մեկ շաբաթ է մնացել Եվրոպայի ծանրամարտի առաջնության մեկնարկին: Թուրքիայի Անթալիա քաղաքում հանդես կգան նաև Հայաստանի պատվիրակները : Հաջողության հասնելու հույս են ներշնչում 69 կգ քաշայիններ, քասախցի Սամվել Գրիգորյանը , սամաղարցի Վանիկ Ավետիսյանը , 85 կգ քաշայիններ ,երևանցի
Աղասի Աղասյանը , վանաձորցի Վահրամ Գևորգյանը , 94 կգ քաշայիններ , երևանցի Վարդան Դավթյանը ,բանակային Նորայր Վարդանյանը և գերծանրքաշի բանակային Հայկ Հակոբյանը : Դժվար չէ նկատել,որ առաջատարներից Եվրոպայի առաջնություն չեն մեկնի Առաքել և Արայիկ Միրզոյանները ,Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը և Ռուբեն Ալեքսանյանը :
Հայաստանը նաև կանանց թիմ չի գործուղի Անթալիա : Նրանք բոլորը անհատական ծրագրով նախապատրսատվում են Լոնդոնի օլիմպիական խաղերին :
Հավաքականը մարտի 23 –ից ընդգրկված է Աբովյանում անցկացվող ուսումնամարզական հավաքում : Իսկ Եվրոպայի առաջնությունը կտևի 10 օր ` ապրիլի 6 – 16 –ը :
Առաջնության նախօրյակին Անթալիայում տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը : Կմասնակցեն եվրոպական 51 երկրների ներկայացուցիչներ , նրանց թվում նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը :
Նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ, իտալացի Անտոնիո Ուրսոն , փոխնախագահներ , օլիմպիական կրկնակի չեմպիոն , բելառուս Ալեքսանդր Կուրլովիչը ,մեկ այլ օլիմպիական չեմպիոն ` ռումինացի Նիկո Վլադը և Լեհաստանի ֆեդերացիայի նախագահ Զիգմունդ Վասիյելան : Իհարկե հնարավոր է փոփոխություններ կատարվեն այս ցանկում :
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին





Facebook
Tweet This