«Ժառանգություն». Սյունիքի մարզպետը խոչընդոտներ է հարուցում մարզային նախընտրական շտաբ հիմնելու հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2012 15:19


«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջև Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:

«Այսպես, Գորիսում քաղաքացիները ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները և հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը:

Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից նշված քաղաքացիները որևէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ: Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, պարզաբանումների փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել ԱԺ պատգամավորի հասցեին:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաև ԿԸՀ և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա և պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ»,-ասված է հայտարարության մեջ:

Panorama.am

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply