Խարդախության և առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով կալանավորվել են երկու հետախուզվող

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 30, 2012 14:32
Մարտի 29-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Տարոնցու փողոցից բերման են ենթարկել 52-ամյա մի տղամարդու, որը 2011 թ. օգոստոսի 23-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
***
Մարտի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 25-ամյա Դավիթ   Դ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Կիրովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու  մեղադրանքով:
Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply