Գնորդը վերադարձրել է մեդալը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 30, 2012 14:06
Հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի օլիմպիական խաղերի ոսկե մեդալը վաճառվել Է 1 միլիոն դոլարով: Աճուրդն իրականացվել է Կլիչկո եղբայրների բարեգործական հիմնադրամն ավելացնելու համար: Ուշագրավն այն է, որ մեդալը գնելուց հետո գնորդն այն վերադարձրել Է Կլիչկոյին:
Կլիչկոն վերջինիս շնորհակալություն Է հայտնել նման բարեգործության համար` նշելով, որ այն հնարավորություն կտա իրականացնել Կլիչկո եղբայրների բարեգործական հիմնադրամի շատ ծրագրեր: Ընդհանուր առմամբ, աճուրդի ժամանակ կատարվել են 1,5 միլիոն դոլարից ավելի գնումներ:
Դիտվել է 838 անգամ:





Facebook
Tweet This