Ոստիկանությունը պարզաբանումներ է տալիս ՀՀ ընտրողների ռեգիստրի աճի պատճառների վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2012 14:01


Մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ են տարածվել, թե ՀՀ ոստիկանության կողմից իբր արհեստականորեն ուռճացվել են ՀՀ ընտրողների ռեգիստրի ցուցակները և դրանք չեն համապատասխանում հրապարակված վիճակագրական տվյալներին, ինչպես նաև Հայաստանից մեկնած և Հայաստան վերադարձած անձանց թվին:
Նշված հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:
ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Այսպես, 2008 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է եղել 2.311.917 ընտրող:
2012 թ. մայիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար, 15.02.2012թ. դրությամբ, ընտրողների ռեգիստրում ընդգրկվել է 2.482.000170.083-ով ավելի: քաղաքացի, այսինքն`
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների աճը պայմանավորված է հետևյալով.
1. 2012 թ. ընտրացուցակներում` 15.02.2012 թ. դրությամբ, ընդգրկվել է 359.614 ընտրող, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թ. ՀՀ Նախագահի ընտրությունների ցուցակներում:
Այսպես`
ա) 185.236 ընտրողների 18 տարին լրացել է 2008 թ. փետրվարի 19-ից հետո,
բ) 174.378 ընտրողներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2008 թ. փետրվարի 18-ից հետո: Նշված թվով ընտրողներ ռեգիստրում գրանցվել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում (2007թ. ՀՀ քաղաքացիություն է ընդունել 223 օտարերկրյա քաղաքացի, իսկ 2008 թ.-ից մինչև 2011թ-ը` 27.780 օտարերկրյա քաղաքացի), պետական նպաստներ ստանալու նպատակով (ՀՀ կառավարության 23.12.2010 թ. թիվ 1763-Ն որոշմամբ նպաստառու ընտանիքի կազմը որոշելու համար սոցիալական ծառայություն ներկայացվող փաստաթղթերի շարքում սահմանվեց նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք` նախկին բնակության վայրի տեղեկանքների փոխարեն): Բացի այդ, զգալի թվով քաղաքացիներ հաշվառվել են բնակչության պետական ռեգիստրում` «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի և նշված օրենքի 7-րդ հոդվածի կիրարկումն ապահովող` ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանով սահմանված պահանջներից ելնելով, որի համաձայն անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:
2. 2008 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված` թվով 188.626 ընտրողներ չեն ընդգրկվել 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների ցուցակներում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից հանվելու կապակցությամբ, այդ թվում` 122.434-ը մահվան պատճառով:
Այսպիսով, 2008 թ. փետրվարի 19-ից հետո ընտրողների ռեգիստրից դուրս եկած և նոր ընդգրկված ընտրողների 2012 թ. փետրվարի 15-ի դրությամբ կազմող քանակական տարբերությունը համապատասխանում է փաստացի վիճակին:
Պարզաբանում ենք նաև, որ Հանրապետությունից քաղաքացիների մեկնելը ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման համաձայն հաշվառումից հանելու իրավական հիմք չի հանդիսանում:

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply