Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Պատրիկ Ֆիորիին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 30, 2012 13:58

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ֆրանսիացի հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիին, ով բազմաթիվ ֆրանսիացի արվեստագետների հետ Երևան է ժամանել՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի միամսյակին:

Ողջունելով հյուրին Երևանում և Երևանի քաղաքապետարանում՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, մասնավորապես ներկայացնելով ջերմ ու գործնական հարբերությունները Երևանի քույր քաղաքներ Փարիզի և Մարսելի հետ:  «Տեղյակ եմ, որ հաճախ եք լինում Երևանում և հուսով եմ, որ ամեն անգամ միայն լավ տպավորություններով ու հիշողություններով եք հեռանում Երևանից»,- նշել է քաղաքապետը: Պատրիկ Ֆիորին իր հերթին նշել է, որ  հասցրել է շրջել Երևանում և հիացած է մեր մայրաքաղաքով։

Ֆրանսահայ հանրաճանաչ երգիչը Երևանի քաղաքապետին իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական մշակութային նախաձեռնություններին և ցանկություն հայտնել Երևանում անվճար ներկայացումներ կազմակերպելու, ինչպես նաև աշխարհահռչակ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը Երևանում ևս ներկայացնելու մասին: «Երևանի քաղաքապետարանը ամենայն հնարավորություն կներդնի Ձեր նախաձեռնություններին իր լիազորությունների սահմաններում աջակցելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը Պատրիկ Ֆիորիին հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևան տոնակատարություններին:

 

 

 

                                    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

                                    և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 771 անգամ:
Print Friendly

Leave a Reply