Հրշեջները այրվող բնակարանից հանել են ծխահարված Սամվել Մելքոնյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2012 13:47

Մարտի 29-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղյան 11 շենքի 31-րդ բնակարանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.42-ին, մարվել` 20.46-ին:

Այրվել է հյուրասենյակի 4 քմ մակերեսով հատվածը` գույքով:

Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել 1967 թ. ծնված Սամվել Մելքոնյանին` ծխահարված վիճակում։ Վերջինիս շտապօգնության ծառայության բրիգադը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

 

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply