Առայժմ` մեկ մեդալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 30, 2012 13:46

Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող մարմնամարզուոյան աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Դավթյանը 2-րդն է ճանաչվել օղակների վրա վարժություններում:  Նա վաստակել է 15,550 միավոր և հաղթող դարձած չինացի Լյաո Քսինհուայից ետ է մնացել 0,75 միավորով: Արթուր Թովմասյանը 15,275 միավորով 4-րդ տեղում է։
Նժույգաթափերում Արթուր Դավթյանը 14,575 միավորով գրավել է 4-րդ տեղը։  Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանն իրավունք է ստացել մասնակցել իր նախասիրած մրցաձևի` հենացատկերի եզրափակչին:

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply