Հյուսիսային Կորեան պատրաստ է հրաժարվել միջուկային ծրագրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2009 16:08

«Վաշինգտոնը կվերականգնի Փհենյանի հետ հարաբերությունները, եթե վերջինս վերադառնա վեցակողմ բանակցությունների սեղանին»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Յան Քելլին: Միաժամանակ Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հետ այսօր կայացած հանդիպմանը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը հայտարարել է, թե պատրաստ է վերադառնալ վեցակողմ բանակցությունների սեղանի մոտ միայն Միացյալ Նահանգների հետ երկկողմ բանակցություններից հետո, և այն էլ, եթե դրանք հաջող ավարտ ունենան: Կիմ Չեն Իրը հավաստիացրել է, թե մտադիր է Ամերիկայի հետ երկխոսությունը «խաղաղ հուն» տեղափոխել: Նա հաստատել է նաև, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել միջուկային ծրագրից:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply