Մայրաքաղաքում 2012 թվականի ծրագրով կիրականացվեն մինչև 2մլն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2012 13:33

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները:  Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով նախատեսված ասֆալբետոնե ծածկի կապիտալ և մասնակի նորոգման ծավալները կկազմեն մինչև 2 մլն քառակուսի մետր: Հատկանշական է, որ գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, ծրագիրը ներառում է նաև մայթերի, նրբանցքների, բակային տարածքների, միջբակային և գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

Շուտով կավարտվի Հանրապետության Հրապարակի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքը, որն այս տարվա ծրագրի առաջին ամենամեծ բաղադրիչներից մեկն է:

2012 թվականի ասֆալտապատման ծրագրով վերանորոգելու են բոլոր վարչական շրջանների ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, 80 փողոցների մայթերի ասֆալտե ծածկերը: Այս տարի առաջին անգամ կասֆալտապատվեն նաև 25 գրունտային ճանապարհներ՝ 35.200 քառակուսի մետր մակերեսով:

Նախատեսված ծավալների շրջանակում նախատեսվել է նաև 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 26 փողոցների կապիտալ հիմանորոգում: Ըստ այդմ կիրականացվի մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրևատարերի ու դիտահորորի նորոգում ու կառուցում, ինչպես նաև երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:

 

                                                            Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

                                                            և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply