Երկու փոփոխություն`ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 6, 2009 16:45

Հոկտեմբերի 6-12-ը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի և կնախապատրաստվի հոկտեմբերի 10-ին և 14-ին աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Հայաստան-Իսպանիա, Թուրքիա-Հայաստան հանդիպումներին:

Մեր թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում: Ֆուտբոլի ՀՀ հավաքականը ղեկավարող Վարդան Մինասյանը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն պատասխանատու հանդիպումներին: Սակայն թիմում տեղի է ունեցել երկու փոփոխություն. հավաքականի մարզչական շտաբը հրաժարվել է Դավիթ Գրիգորյանի («Ուլիս») ծառայություններից, իսկ Էդգար Մանուչարյանը վնասվածք է ստացել հոլանդական «Հառլեմի» կազմում անցկացրած վերջին հանդիպման ժամանակ:

Հայաստանի ազգային հավաքականի փոփոխված կազմն է. դարպասապահներ`Ռոման Բերեզովսկի («Խիմկի»), Գևորգ Կասպարով («Ուլիս»), Ստեփան Ղազարյան («Բանանց»), պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա),Վահագն Մինասյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Ուլիս»), Էդուարդ Կակոսյան («Բանանց»), Աղվան Մկրտչյան («Միկա»), կիսապաշտպաններ`Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Արտակ Գրիգորյան («Արարատ»), Արտակ Դաշյան («Բանանց»), հարձակվողներ` Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Եղիա Յավրույան («Մակքաբի» Թելավիվ, Իսրայել), Հովհաննես Գոհարյան («ԲԱՏԵ», Բելառուս), Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Մարկոս Պիզզելի («Փյունիկ»):

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply