Առաջատարները գրեթե չպայքարեցին իրար հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 30, 2012 13:31

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի առաջնությունում Վլադիմիր Հակոբյանը,  9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: Նույնպիսի ցուցանիշով 1-3-րդ տեղերում են ֆրանսիացի Լորան Ֆրեսինեն, ռուսաստանցիներ Էռնեստո Ինարկիևը և Վլադիմիր Մալախովը: Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը 6-ական միավորով հանգրվանել  են համապատասխանաբար 30-րդ, 40-րդ և 45-րդ հորիզոնականներում:

Ուշագրավ է, որ 9-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանն ու Վլադիմիր Մալախովը խաղաղ դաշն կնքեցին  գրեթե առանց պայքարի` 16 քայլին:

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

Ահա թե ինչպես են խաղացել հայ շախմատիստները 9-րդ տուրում.

Հակոբյան – Մալախով` ½ : ½
Սարիչ – Մովսիսյան` ½ : ½
Դրեեև- Մելքումյան` 1 : 0
Նաջեր – Սարգսյան` ½:½
Իվանիշևիչ – Գաբրիելյան` 1 : 0
Պետրոսյան Տ.  – Պրոխազկա `1 : 0
Գրիգորյանց – Նայբակ` 1 -:0
Հովհաննիսյան – Ջուկիչ` ½ : ½
Գաբուզյան – Նեվեդնիչի` 0 : 1
Գրանդալիուս – Անդրիասյան Զ.` 0 : 1
Տեր-Սահակյան – Գալոպուլոս` 1 : 0
Փաշիկյան – Բաջտովիչ` 1 : 0
Ահարոն – Պողոսյան` 1 : 0

 

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply