Հյուսիսային Կորեան փոքր հեռավորության հրթիռ է արձակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2012 10:10

Հարավկորեական ԶԼՄ-ները հայտնել են, որ այսօր ԿԺԴՀ-ն  իր արևմտյան առափնյայից իրականացրել է փոքր հեռավորության հրթիռի փորձնական արձակում:

Նրանց տվյալներով,  ”մակերևույթ-նավ” գործողության փոքր շառավղի երկու հրթիռ է արձակվել: Հարավային Կորեայի  զինվորական գերատեսչությունում հրաժարվել են հաստատել այդ տեղեկությունը, քանի որ այդ տվյալները փակ լուրերի կարգից են:

Փհենյանը 2012-ի մարտին հայտարարել էր որ մտադիր  է երկրի արհեստական արբանյակ արձակել ապրիլի կեսերին` ի նշանավորումն ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակի: Տվյալ քայլը հակասում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևներին, որոնք արգելում են Փհենյանին  բալիստիկ տեխնոլոգիաների կիրառմամբ մեծ հեռավորության հրթիռներ արձակել:

Այդ պլանների կապակցությամբ արդեն իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, ԵՄ երկրները, ՄԱԿ-ի գլխ քարտուղար Պան Գի Մունը:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply