Կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2012 8:07

Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի կենտրոնում Մանթաշովի արձանը տեղադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը դեռևս 2011 թ. հունիսի 20-ին էր եղել:
Որոշման համար հիմք էր հանդիսացել Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը:
Ավելացնենք, որ արդեն իսկ Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման և բարերարի արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply