ԱՄՆ-ում դեմքի հաջող փոխպատվաստում են իրականացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2012 6:36

ԱՄՆ-ում  դեմքի հաջող փոխպատվաստում է  կատարվել: Ամերիկացի Ռիչարդ Լի Նորիսին փոխպատվաստել են  նաև ատամներ ու լեզու:

Մինչ վիրահատությունը հիվանդը գրեթե ճգնավորի կյանք էր վարում, նրա դեմքը 15 տարի առաջ փոխհրաձգության հետևանքով այլանդակվել էր:

Բժիշկների խոսքով, հիմա հիվանդն ապաքինվում է և նույնիսկ ատամներն է մաքրում:

Վիրահատությունը կատարել է ԱՄՆ ՌԾՈՒ-ի միջոցներով: Զիվորականները հույս ունեն,որ նման վիրահատություններ կկատարվեն նաև Աֆղանստանի պատերազմում տուժած զինվորներին:

Դեմքի լրիվ փոխպատվաստման առաջին դեպքը եղել է 2005-ին, Ֆրանսիայում:

 

 

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply